Ephesians 5:6 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Չըլլա՛յ որ մէկը ձեզ խաբէ փուճ խօսքերով, վասն զի այս բաներուն համար Աստուծոյ բարկութիւնը կու գայ անհնազանդութեան որդիներուն վրայ։
Armenian 2017
Չըլլա՛յ որ մէկը ձեզ խաբէ փուճ խօսքերով, վասն զի այս բաներուն համար Աստուծոյ բարկութիւնը կու գայ անհնազանդութեան որդիներուն վրայ։
Armenian 2018
Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս պատճառով է Աստծու բարկությունը գալիս անհնազանդ զավակների վրա։
Armenian 2019
Հետեւաբար, չըլլայ որ ոեւէ մէկը պարապ խօսքերով ձեզ խաբէ. որովհետեւ այս բաներուն համար Աստուած իր բարկութիւնը պիտի թափէ անհնազանդ մարդոց վրայ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ոչ ով թող չխաբէ ձեզ դարտակ խօսքերով. որովհետեւ այս պատճառով էլ՝ Աստուծոյ բարկութիւնը գալիս է անհնազանդութեան որդիների վերայ։
Armenian Eastern Bible 1994
Սնոտի խօսքերով թող ոչ ոք ձեզ չխաբի, որովհետեւ դրա համար է, որ գալիս է Աստծու բարկութիւնը անհնազանդ մարդկանց վրայ:
Armenian NEA
Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս բաների համար է Աստծու բարկությունը գալիս անհնազանդ մարդկանց վրա։
Armenian Western NT 1994?
Ո՛չ մէկը թող խաբէ ձեզ ունայն խօսքերով, որովհետեւ այս բաներուն պատճառով Աստուծոյ բարկութիւնը կու գայ անհնազանդութեան որդիներուն վրայ: