Esther 1:19 — Compare Translations

4 translations compared side by side

Armenian 1853
Արդ ՝ եթէ թագաւորին հաճոյ կ’երեւնայ, իր կողմէ հրովարտակ մը հանուի եւ Մարերու ու Պարսիկներու օրէնքներուն մէջ դրուի, որպէս զի չփոխուի, որ Վաշթի անգամ մըն ալ Ասուերոս թագաւորին առջեւ չգայ ու թագաւորը անոր տիկնութիւնը անկէ աղէկ եղող ուրիշ կնոջ մը տայ։
Armenian 2018
Եթե թագավորին հաճելի է, թող նրա կողմից հրովարտակ հրապարակվի և գրվի պարսիկների և մարերի օրենքում, որ չի կարելի փոխել. Վաշթին Ասուերոս թագավորի առաջը չպիտի գա, և թագավորը նրա թագուհությունը առավել լավին կտա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եթէ թագաւորին հաճելի է, թող նորա կողմից հրովարտակ հրատարակուի եւ գրուի Պարսից եւ Մարաց օրէնքումը որ ետ չդառնայ, թէ Վաշթին Ասուերոս թագաւորի առաջը չգայ, եւ թագաւորը նորա թագուհութիւնը նորանից մի առաւել լաւին տայ։
Armenian Eastern Bible 1994
երբ նրանք լսեն թագաւորի կնոջ այս արհամարհանքը, համարձակ կարող են անարգել իրենց ամուսիններին։