Esther 1:6 — Compare Translations

4 translations compared side by side

Armenian 1853
Ճերմակ բեհեզէ, կերպասէ ու կապուտակէ վարագոյրներ ՝ բարակ քթանէ եւ ծիրանեգոյն չուաններով ու արծաթէ օղակներով՝ մարմարիոն սիւներէ կախուած էին եւ պորփիւրէ, ճերմակ մարմարիոնէ, ալապաստրէ ու սեւ մարմարիոնէ յատակի վրայ ոսկիէ ու արծաթէ նստարաններ շարուած էին ։
Armenian 2018
Սպիտակ բեհեզից, կերպասից ու կապուտակից վարագույրներ կային, որ մարմարյա սյուներից ամրացված էին քթանի և ծիրանագույն բարակ լարերով և արծաթե օղակներով, ոսկե և արծաթե նստարաններ՝ զմրուխտաքարի և սպիտակ մարմարի, աղաբաստրի և սև մարմարի սալահատակի վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սպիտակ բեհեզներից և կերպասից ու կապուտակից վարագոյրներ՝ որ պնդացրած էին բարակ քթանի եւ ծիրանեգոյնի լարերով, արծաթի օղակներով մարմարիոնի սիւներից, ոսկի եւ արծաթի նստարաններ կային զմրխտաքարի եւ սպիտակ մարմարիոնի, աղաբաստրի եւ սեւ մարմարիոնի սալայատակի վերայ։
Armenian Eastern Bible 1994
Երբ խնջոյքի օրերն աւարտուեցին, յաջորդ անգամ կրկին հրաման տուեց խնջոյքի կանչելու իր ռամիկ քաղաքացիներին արքունի տան