Esther 2:14 — Compare Translations

4 translations compared side by side

Armenian 1853
Անիկա իրիկունը կ’երթար ու առաւօտուն կիներուն միւս տունը, հարճերուն պահապանը եղող թագաւորին ներքինիին Սաասգազին ձեռքին տակ կը դառնար։ Անիկա անգամ մըն ալ թագաւորին քով չէր երթար, բայց միայն՝ եթէ թագաւորը անոր հաւնէր ու անիկա անունով կանչուէր։
Armenian 2018
Երեկոյան գնում էր և առավոտյան հետ էր դառնում կանանց մյուս տունը՝ թագավորի ներքինի և հարճերի պահապան Սաասգազի ձեռքի տակ։ Նա կրկին թագավորի մոտ չէր գնա, մինչև որ թագավորը նրան չհավաներ և նրան անունով չկանչեր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Իրիկունը գնում էր եւ առաւօտը ետ էր դառնում կանանց միւս տունը թագաւորի ներքինի՝ և հարճերի պահապան Սաասգազի ձեռքի տակ. Նա միւսանգամ թաագւորի մօտ չէր գալ, բայց միայն եթէ թագաւորը նորան հաւանէր եւ նորան անունով կանչէր։
Armenian Eastern Bible 1994
Երեկոյեան աղջիկը մտնում էր թագաւորի մօտ, իսկ ցերեկը վերադառնում իր ընկերուհիների եւ կանանց պահապան ներքինի Օգէի