Esther 2:9 — Compare Translations
4 translations compared side by side
Armenian 1853
Աղջիկը անոր հաճելի եղաւ ու անոր առջեւ շնորհք գտաւ եւ շուտով անոր մաքրութեան համար պէտք եղած բաներն ու անոր ռոճիկը ու թագաւորին պալատէն անոր տրուելու համար պատրաստուած եօթը աղախինները տուաւ անոր եւ զանիկա իր աղախիններուն հետ կիներու տանը ամենէն աղէկ տեղը փոխադրեց։
Armenian 2018
Աղջիկը հաճելի եղավ նրա աչքին և շնորհ գտավ նրա առաջ։ Եվ նա շուտով նրան տվեց մաքրության համար պետք եղած օծանելիքները, նրա ռոճիկն ու այն յոթ աղախիններին, որ նշանակվել էին նրան տրվելու թագավորական պալատից։ Նրան և նրա աղախիններին փոխադրեց կանանց պալատի լավագույն տեղը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ աղջիկը հաճելի եղաւ նորա աչքին եւ շնորհք գտաւ նորա առաջին, եւ նա շուտով տուաւ նորան մաքրութիւնների պիտոյքը եւ նորա ռոճիկը եւ այն եօթն աղախիններին, որ նշանակուած էին նորան տրուելու թագաւորական պալատից. Եւ փոխադրեց նորան եւ նորա աղախիններին կանանց պալատի լաւագոյն տեղը։
Armenian Eastern Bible 1994
Աղջիկը նրան հաճելի թուաց եւ շնորհ գտաւ նրա առաջ։ Օգէն շտապեց նրան տալ իր բաժին օճառն ու այլ պարագաներ, նաեւ եօթը