Esther 3:9 — Compare Translations

4 translations compared side by side

Armenian 1853
Եթէ թագաւորին հաճոյ կ’երեւնայ, հրաման տրուի՝ ՝, որ զանոնք կորսնցնեն։ Ես պաշտօնատարներուն ձեռքը, թագաւորին գանձը բերելու համար, տասը հազար տաղանդ արծաթ կը կշռեմ կու տամ »։
Armenian 2018
Եթե թագավորին հաճելի է, թող հրաման գրվի, որ նրանց ոչնչացնեն. տասը հազար տաղանդ արծաթ կշռած կտամ գործակատարների ձեռքով, որ տանեն արքունի գանձարանը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եթէ թագաւորին հաճելի է, թող հրաման գրուի որ նորանց փչացնեն. Եւ ես տասը հազար տաղանդ արծաթ կշռած կտամ գործակատարների ձեռով, որ տանեն արքունի գանձարանը։
Armenian Eastern Bible 1994
Արդ, եթէ արքան կամենայ, նրանց կորստեան մատնելու հրաման կը տայ, իսկ ես արքունի գանձերին կ՚աւելացնեմ տասը հազար արծաթ