Esther 4:11 — Compare Translations
4 translations compared side by side
Armenian 1853
«Թագաւորին բոլոր ծառաները ու թագաւորին գաւառներուն ժողովուրդները աղէկ գիտեն, որ այր կամ կին մարդ մը եթէ չկանչուած՝ թագաւորին ներքին գաւիթը մտնէ, զանիկա մեռցնելու համար օրէնք մը կայ։ Անիկա միայն կ’ապրի, որուն որ թագաւորը իր ոսկի գաւազանը երկնցնէ։ Հիմա երեսուն օր է, որ ես թագաւորին քով մտնելու կանչուած չեմ»։
Armenian 2018
«Թագավորի բոլոր ծառաները և թագավորի գավառների ժողովուրդը գիտեն, որ ամեն տղամարդու կամ կնոջ, ով չկանչված մտնի թագավորի մոտ՝ ներքին գավիթը, մեկ օրենք կա, կսպանեն, բացի նրանից, որին թագավորը կմեկնի իր ոսկե գավազանը. նա կապրի։ Բայց ահա երեսուն օր է, ես չեմ կանչվել, որ թագավորի մոտ գնամ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Թագաւորի բոլոր ծառաները եւ թագաւորի գաւառների ժողովուրդը գիտեն, որ ամեն մարդ կամ կին, որ չկանչուած մտնէ թագաւորի մօտ ներքին գաւիթը, մէկ հատ օրէնք կայ որ նորան կսպանեն՝ բացի նորանից, որին որ թագաւորը մեկնէ ոսկի գաւազանը, նա կապրէ. Բայց ես՝ ահա երեսուն օր է՝ չեմ կանչուել որ թագաւորի մօտ գնամ։
Armenian Eastern Bible 1994
եթէ դու այս ժամանակ չլսես ու լռես, ապա այլ տեղից հրեաներին օգնութիւն եւ փրկութիւն կը լինի, իսկ դու եւ քո հօր տունը