Esther 6:10 — Compare Translations
4 translations compared side by side
Armenian 1853
Այն ատեն թագաւորը Համանին ըսաւ. «Շուտով ըսածիդ պէս զգեստն ու ձին առ ու թագաւորին դուռը նստող Հրեայ Մուրթքէին ըսածիդ պէս ըրէ. քու ըսածէդ բնաւ բան մը պակաս չըլլայ»։
Armenian 2018
Այն ժամանակ թագավորն ասաց Համանին. «Իսկույն վերցրո՛ւ զգեստն ու ձին, ինչպես որ ասացիր, և այդպե՛ս արա հրեա Մուրթքեին, որ նստում է թագավորի դռանը. մեկ բան չպակասի քո ամբողջ ասածից»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ թագաւորն ասեց Համանին. Շուտով վեր առ զգեստն ու ձին ինչպէս որ ասեցիր եւ այդպէս արա Մուրթքէ Հրէային, որ նստում է թագաւորի դռանը, մէկ բան չպակասի քո բոլոր ասածիցը։
Armenian Eastern Bible 1994
Եւ արքան ասաց Համանին. «Լա՛ւ ասացիր. այդ կ՚անես իմ տան խնամակալի՝ հրեայ Մուրթքէի համար. թող քո ասած խօսքերից որեւէ