Esther 8:17 — Compare Translations

3 translations compared side by side

Armenian 1853
Բոլոր գաւառներուն մէջ ու բոլոր քաղաքներուն մէջ՝ ուր թագաւորին հրամանն ու հրովարտակը կը հասնէր, Հրեաները ուրախութիւն ու ցնծութիւն ունեցան եւ կոչունքի ու տօնախմբութեան օր ըրին ու երկրին ժողովուրդներէն շատերը Հրեայ եղան, վասն զի անոնց վրայ Հրեաներուն վախը ինկաւ։
Armenian 2018
Բոլոր գավառներում ու բոլոր քաղաքներում, ուր որ հասնում էր թագավորի խոսքն ու հրամանը, ուրախություն և ցնծություն էր լինում հրեաների մեջ, մեծ խնջույք և տոնախմբություն։ Եվ այն երկրի ժողովրդից շատերը հրեա էին դառնում, որովհետև հրեաների վախը նրանց վրա էր ընկել։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ բոլոր գաւառներումն ու բոլոր քաղաքներումը, որտեղ որ հասնում էր թագաւորի խօսքը եւ հրամանը, ուրախութիւն եւ ցնծութիւն էր լինում Հրէաների համար, խնջոյքի եւ տօնախմբութեան օր. Եւ այն երկրի ժողովրդից շատերը Հրէայ էին դառնում. Որովհետեւ Հրէաների վախն ընկել էր նորանց վերայ։