Esther 9:31 — Compare Translations

3 translations compared side by side

Armenian 1853
Որ այս Փուրիմի օրերը իրենց որոշ ժամանակին մէջ հաստատեն, ինչպէս Հրեայ Մուրթքէն ու Եսթեր թագուհին անոնց պատուիրեցին ու ինչպէս Հրեաները իրենց համար ու իրենց սերունդին համար ծոմապահութեան ու իրենց աղաղակին վերաբերեալ բաները հաստատեցին։
Armenian 2018
որ պահեն այս Փուրիմի օրերն իրենց ժամանակներին, ինչպես որ նրանց համար սահմանեցին հրեա Մուրթքեն և Եսթեր թագուհին, և ինչպես որ նրանք գրեցին իրենց անձերի համար և իրենց սերնդի համար ծոմապահության և իրենց աղաղակի մասին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որ պահեն այս Փուրիմի օրերն իրանց ժամանակներին ինչպէս որ նորանց վերայ դրին Հրէայ Մուրթքէն եւ Եսթեր թագուհին, եւ ինչպէս որ նորանք դրին իրանցանձերի վերայ եւ իրանց սերունդի վերայ ծոմապահութեան եւ իրանց աղաղակի մասին։