Exodus 1:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոնց կեանքը ծանր գործով՝ կաւով ու աղիւսներով եւ դաշտի ամէն տեսակ գործով կը դառնացնէին։ Ինչ ծառայութիւն որ անոնց ընել տային՝ բռնութեամբ կ’ընէին։
Armenian 2018
Եվ դառնացնում էին նրանց կյանքը ծանր աշխատանքով՝ կավով ու աղյուսաշինությամբ և դաշտային ամեն տեսակ գործերով։ Ինչ աշխատանք էլ որ անել էին տալիս նրանց, բռնությամբ էր լինում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանց կեանքը դառնացնում էին ծանր ծառայութեամբ՝ կաւով եւ աղիւսներով եւ դաշտի ամեն գործերովը. ինչ ծառայութիւն էլ որ նորանց անել տային բռնութեամբ էր լինում։
Armenian Eastern Bible 1994
նրանց կեանքը մաշում կաւի, աղիւսաշինութեան ու դաշտային բոլոր գործերի մէջ՝ բռնութեամբ ստիպելով նրանց, որ ծառայեն։
Armenian NEA
ու դառնացնում էին նրանց կյանքը տաժանակիր աշխատանքով՝ կավագործությամբ, աղյուսաշինությամբ ու դաշտային զանազան գործերով։ Բոլոր գործերում նրանց ծառայեցնում էին ստրկաբար։