Exodus 10:11 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ո՛չ, նախ՝ դուք այր մարդիկներդ գացէք ու Տէրը պաշտեցէք. վասն զի դուք ատիկա կ’ուզէիք»։ Փարաւոնին առջեւէն վռնտուեցան։
Armenian 2018
Ոչ այդպես, այլ գնացե՛ք դուք՝ տղամարդիկդ, և պաշտե՛ք Տիրոջը, քանի որ դուք այդ էիք ուզում»։ Եվ դուրս արեցին նրանց փարավոնի առջևից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ոչ այդպէս, այլ դուք մարդիկներդ գնացէք եւ Եհովային պաշտեցէք. որովհետեւ դուք այդ էիք ուզում։ Եւ Փարաւօնի առջեւից դուրս արին նորանց։
Armenian Eastern Bible 1994
Այդպէս չի լինի։ Նախ թող գնան միայն տղամարդիկ եւ պաշտեն Աստծուն, քանի որ դուք հէնց այդ էիք ուզում»։ Եւ նրանց
Armenian NEA
Այդպես չի լինի, այլ միայն տղամարդիկ թող գնան և պաշտեն Աստծուն, քանի որ այդքան ուզում եք»։ Եվ նրանց վռնդեցին փարավոնի մոտից։