Exodus 10:15 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Բոլոր երկրին երեսը ծածկեցին ու երկիրը մթնցաւ ու երկրին բոլոր խոտը եւ կարկուտէն մնացած ծառերուն բոլոր պտուղները կերան։ Եգիպտոսի բոլոր երկրին մէջ եղած ծառերուն վրայ եւ արտին խոտերուն վրայ բնաւ կանանչեղէն չմնաց։
Armenian 2018
Մորեխը ծածկեց ամբողջ երկրի ներսը, և երկիրը մթնեց։ Եվ կերան երկրի ամբողջ խոտը և կարկուտից փրկված ծառերի բոլոր պտուղները։ Ծառերի վրա և դաշտի խոտերի վրա ոչ մի կանաչ բան չմնաց Եգիպտոսի ամբողջ երկրում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ բոլոր երկրի երեսը ծածկեց, եւ երկիրը մթնեց, եւ երկրի բոլոր խոտը՝ եւ կարկուտիցը մնացած ծառերի բոլոր պտուղները կերան. եւ եղած ծառերի վերայ եւ արտի խոտերի վերայ բնաւ կանաչեղէն չմնաց Եգիպտոսի բոլոր երկրումը։
Armenian Eastern Bible 1994
Մորեխը ծածկեց ամբողջ երկիրը, եւ երկիրը բուսականութիւնից զրկուեց։ Մորեխը կերաւ երկրի այն ողջ բուսականութիւնն ու
Armenian NEA
Մորեխը ծածկեց ողջ երկիրը, և երկիրն ապականվեց։ Կերավ երկրի ողջ բուսականությունն ու ծառերի պտուղները, որ փրկվել էին կարկուտից։ Եգիպտացիների ողջ երկրում կանաչ բան չմնաց ո՛չ ծառերի, ո՛չ էլ դաշտային տունկերի վրա։