Exodus 10:8 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Մովսէս ու Ահարոն Փարաւոնին քով կանչուեցան եւ անիկա ըսաւ անոնց. «Գացէ՛ք, պաշտեցէ՛ք ձեր Եհովա Աստուածը. բայց որո՞նք են գացողները»։
Armenian 2018
Մովսեսին և Ահարոնին վերադարձրին փարավոնի մոտ։ Փարավոնը նրանց ասաց. «Գնացեք պաշտե՛ք ձեր Տեր Աստծուն. ովքե՞ր են գնացողները»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Մովսէսին ու Ահարօնին Փարաւօնի մօտ դարձրին, եւ նա ասեց նորանց. Գնացէք պաշտեցէք ձեր Եհովայ Աստուծոյն. ո՞վքեր են գնացողները։
Armenian Eastern Bible 1994
Եւ նրանք Մովսէսին ու Ահարոնին վերադարձրին փարաւոնի մօտ։ Փարաւոնը նրանց ասաց. «Գնացէք պաշտեցէ՛ք ձեր տէր Աստծուն։
Armenian NEA
Եվ նրանք Մովսեսին ու Ահարոնին վերադարձրին փարավոնի մոտ։ Եվ նրանց ասաց. «Գնացեք պաշտե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն։ Սակայն ովքե՞ր են լինելու գնացողները»։