Exodus 10:9 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Մովսէս ըսաւ. Մեր մանուկներովն ու մեր ծերերովը պիտի երթանք, մեր տղաքներովն ու մեր աղջիկներովը, մեր հօտերովն ու մեր արջառներովը պիտի երթանք. քանզի տօն պիտի պահենք Տէրոջը»։
Armenian 2018
Մովսեսը պատասխանեց. «Մենք գնալու ենք մեր երիտասարդներով և մեր ծերերով, մեր տղաներով և մեր աղջիկներով, գնալու ենք մեր հոտերով և մեր արջառներով, որովհետև դա Տիրոջ տոն է մեզ համար»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Մովսէսն ասեց. Մեր երիտասարդներովը եւ մեր ծերերովն ենք գնալու, մեր տղերքովն ու մեր աղջկերքովը, մեր հօտերովը եւ մեր արջառներովն ենք գնալու. որովհետեւ Եհովայի տօն է մեզ համար։
Armenian Eastern Bible 1994
Մովսէսն ասաց. «Կը գնանք մենք մեր երիտասարդներով ու ծերերով, մեր տղաներով ու աղջիկներով, կը գնանք մեր արջառների ու
Armenian NEA
Մովսեսն ասաց. «Գնալու ենք մեր երիտասարդներով ու ծերերով, մեր տղաներով ու դուստրերով, մեր արջառներով ու ոչխարներով, որովհետև Տիրոջ՝ մեր Աստծու տոնն է»։