Exodus 12:15 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եօթը օր բաղարջ պիտի ուտէք. առաջին օրը պէտք է ձեր տուներէն դուրս ձգէք խմորը, վասն զի առաջին օրէն մինչեւ եօթներորդ օրը ով որ խմորեալ հաց ուտէ, այն անձը Իսրայէլէն պիտի կորսուի։
Armenian 2018
Յոթ օր բաղարջ հա՛ց կերեք. հենց առաջին օրը ձեր տներից դո՛ւրս գցեք թթխմորը, որովհետև առաջին օրվանից մինչև յոթերորդ օրը թթխմորով հաց ուտող անձը կվերացվի Իսրայելից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եօթը օր բաղարջ կերեք. հէնց առաջին օրը ձեր տներիցը դուրս գցէք խմորը, որովհետեւ առաջի օրիցը մինչեւ եօթներորդ օրը խմորեալ ուտող անձը Իսրայէլիցը կորչի։
Armenian Eastern Bible 1994
«Եօթը օր բաղարջ հաց կ՚ուտէք, առաջին իսկ օրից սկսած ձեր տնից կը վերացնէք թթխմորը։ Բոլոր նրանք, ովքեր առաջին օրից
Armenian NEA
«Յոթ օր բաղարջ հաց կուտեք. առաջին իսկ օրից ձեր տնից կվերացնեք թթխմորը։ Բոլոր նրանք, ովքեր առաջին օրից մինչև յոթերորդ օրը թթխմորով հաց կուտեն, թող վերանան Իսրայելի միջից։