Exodus 12:51 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Նոյն օրը Տէրը Եգիպտոսի երկրէն հանեց Իսրայէլի որդիները իրենց զօրքերովը։
Armenian 2018
Ահա այդ օրն էր, որ Տերը Եգիպտոսի երկրից հանեց Իսրայելի որդիներին իրենց զորքերով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եղաւ որ հէնց այն օրը Եհովան Եգիպտոսի երկրիցը հանեց Իսրայէլի որդիքը իրանց զօրքերովը։
Armenian Eastern Bible 1994
Ահա այդ օրն էր, որ Տէրը բոլոր իսրայէլացիներին հանեց Եգիպտացիների երկրից։
Armenian NEA
Ճիշտ այդ օրը Տերը Իսրայելի որդիներին իրենց բանակով հանեց եգիպտացիների երկրից։