Exodus 12:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոր արիւնէն առնեն ու տուներուն երկու կողմի դրանդիքներուն ու վերի սեմին վրայ քսեն, ուր զանիկա պիտի ուտեն։
Armenian 2018
Թող վերցնեն նրա արյունից ու քսեն տների երկու կողմի դրանդիներին և վերևի սեմին, որտեղ այն ուտելու են։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ արիւնիցն առնեն եւ տների երկու կողմի դրանդիներին եւ վերի սեմին քսեն, ուր որ նորան պիտի ուտեն։
Armenian Eastern Bible 1994
Թող վերցնեն նրա արիւնից ու քսեն այն տան դռան սեմին երկու տեղ ու դռան շրջանակի վերեւը այն տան, ուր այն ուտելու են։
Armenian NEA
Թող վերցնեն նրա արյունից ու քսեն այն տան դռան երկու սյուներին ու բարավորին, որտեղ այն ուտելու են։