Exodus 13:21 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Տէրը անոնց առջեւէն կ’երթար ցորեկը ամպի սիւնով՝ անոնց ճամբայ ցուցնելու համար ու գիշերը կրակի սիւնով՝ անոնց լոյս տալու համար, որպէս զի ցորեկ ու գիշեր երթան։
Armenian 2018
Տերը գնում էր նրանց առջևից՝ ցերեկը ամպի սյունով ճանապարհ ցույց տալու նրանց, իսկ գիշերը՝ կրակի սյունով, որ նրանց լույս տա, որպեսզի գիշեր-ցերեկ գնան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Եհովան գնում էր նորանց առաջին ցերեկը ամպի սիւնով նորանց ճանապարհ ցոյց տալու համար, եւ գիշերը կրակի սիւնով, որ նորանց լոյս տայ, որ ցերեկ եւ գիշեր գնան։
Armenian Eastern Bible 1994
Աստուած ցերեկը նրանց առաջնորդում էր ամպի սիւնով, որպէսզի ճանապարհ ցոյց տայ նրանց, իսկ գիշերը՝ հրէ սիւնով, որպէսզի
Armenian NEA
Աստված առաջնորդում էր նրանց. ցերեկը ամպի սյունով էր ցույց տալիս ճանապարհը, իսկ գիշերը՝ հրե սյունով, որպեսզի նրանց լուսավորի, և գիշեր-ցերեկ գնան։