Exodus 14:2 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
«Ըսէ՛ Իսրայէլի որդիներուն, որ դառնան ու Փիաիրօթէ առջեւ, Մագդողին ու ծովուն մէջտեղ բանակ դնեն, Բէեղսեփոնին առջեւ՝ անոր դէմ ծովուն քով բանակ դրէք։
Armenian 2018
«Ասա՛ Իսրայելի որդիներին, որ ետ դառնան և բնակություն հաստատեն Փիաիրոթի առջև՝ Մագդողի ու ծովի միջև, Բեեղսեփոնի դիմաց։ Դրա դիմաց՝ ծովի մոտ, բնակություն կհաստատեք։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Խօսիր Իսրայէլի որդիների հետ որ ետ դառնան եւ Փիաիրօթի առաջին Մագդողի եւ ծովի մէջտեղը բանակ տան Բէեղսեփոնի առաջին. նորա դիմացը ծովի մօտ բանակ տուէք։
Armenian Eastern Bible 1994
«Իսրայէլացիներին ասա՛, որ վերադառնան, կայք հաստատեն Մագդողի ու ծովի միջեւ գտնուող հանգրուանում, Բեէղսեպփոնի դիմաց։
Armenian NEA
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ, որ վերադառնան և բանակեն Մագդովղի ու ծովի միջև գտնվող Հանգրվանում [𝕸 Պի հախիրոտ ]՝ Բեեղսեպփովնի դիմաց։ Դրա դիմաց՝ ծովեզերքին, թող բանակեն։