Exodus 14:28 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ ջուրերը ծածկեցին Փարաւոնին կառքերն ու ձիաւորները եւ բոլոր զօրքերը՝ որոնք անոնց ետեւէն ծովուն մէջ մտած էին։ Անոնցմէ մէկն ալ ողջ չմնաց։
Armenian 2018
Ջրերը վերադարձան և ծածկեցին փարավոնի կառքերը, ձիավորներին ու բոլոր զորքերին, որոնք ծովն էին մտել իսրայելացիների ետևից։ Նրանցից մեկն էլ չմնաց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ջրերը դարձան եւ ծածկեցին Փարաւօնի կառքերը եւ ձիաւորները եւ բոլոր զօրքերը, որոնք նորանց ետեւիցը ծովի մէջ մտան. եւ նորանցից մէկն էլ չմնաց։
Armenian Eastern Bible 1994
եւ, նորից իրար միացնելով ծովի ջրերը, ծածկեց կառքերը, հեծեալներին եւ փարաւոնի բոլոր զօրքերին, որոնք ծով էին մտել
Armenian NEA
և ջուրը հետ բերելով՝ ծածկեց կառքերը, հեծյալներին ու փարավոնի ամբողջ զորքը, որոնք ծովն էին մտել նրանց հետ։ Նրանցից ոչ ոք կենդանի չմնաց։