Exodus 14:31 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Իսրայէլ տեսաւ այն մեծ գործը, որ Տէրը ըրաւ Եգիպտացիներուն վրայ։ Ժողովուրդը վախցաւ Տէրոջմէն ու հաւատաց Տէրոջը եւ անոր ծառային Մովսէսին։
Armenian 2018
Իսրայելը տեսավ այն հզոր ձեռքը, որ Տերը ցույց տվեց եգիպտացիների վրա։ Եվ ժողովուրդը վախեցավ Տիրոջից, հավատաց Տիրոջն ու նրա ծառա Մովսեսին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Իսրայէլը տեսաւ այն մեծ ձեռքը, որ Եհովան ցոյց տուաւ Եգիպտացիների վերայ. եւ ժողովուրդը վախեց Եհովայիցը, եւ հաւատաց Եհովային եւ նորա ծառայ Մովսէսին։
Armenian Eastern Bible 1994
Իսրայէլացիները տեսան եգիպտացիների դիակները, որոնք ծովի ափ էին նետուած։ Իսրայէլացիները տեսնելով Տիրոջ հզօր ձեռքը,
Armenian NEA
Երբ Իսրայելի որդիները տեսան, թե Տերն ինչպիսի՛ հզոր ձեռքով պատուհասեց եգիպտացիներին, վախեցան Տիրոջից, հավատացին Աստծուն ու նրա ծառա Մովսեսին։