Exodus 15:19 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Քանզի Փարաւոնին ձիերը իր կառքերովն ու ձիաւորներովը ծովը մտան եւ Տէրը ծովուն ջուրերը անոնց վրայ դարձուց. բայց Իսրայէլի որդիները ծովուն մէջէն ցամաքով գացին։
Armenian 2018
Որովհետև փարավոնի ձիերը նրա կառքերով ու ձիավորներով ծովը մտան, և Տերը ծովի ջրերը թափեց նրանց վրա, բայց Իսրայելի որդիները ցամաքով գնացին ծովի միջով»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ Փարաւօնի ձիերը նորա կառքերովն ու ձիաւորներովը ծովը մտան, եւ Եհովան ծովի ջրերը նորանց վերայ ածեց. բայց Իսրայէլի որդիքը ցամաքով գնացին ծովի միջովը։
Armenian Eastern Bible 1994
Երբ փարաւոնի հեծելազօրն իր կառքերով ու հեծեալներով ծով մտաւ, Տէրը նրա վրայ թափեց ծովի ջրերը, իսկ իսրայէլացիները
Armenian NEA
Երբ փարավոնի հեծելազորն իր կառքերով ու հեծյալներով մտավ ծովը, Տերը նրա վրա թափեց ծովի ջրերը, իսկ Իսրայելի որդիներն անցան ծովի միջով, ինչպես ցամաքով։