Exodus 15:2 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տէրն է իմ զօրութիւնս ու գովութիւնս Եւ իմ փրկութիւնս եղաւ. Անիկա է իմ Աստուածս ու պիտի փառաւորեմ զանիկա. Իմ հօրս Աստուածն է ու պիտի բարձրացնեմ զանիկա։
Armenian 2018
Տերն իմ զորությունն ու իմ գովասանքն է Եվ իմ փրկությունը եղավ։ Նա՛ է իմ Աստվածը, և ես կփառավորեմ նրան. Նա իմ հոր Աստվածն է, ես կբարձրացնեմ նրան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եհովան իմ զօրութիւնն ու իմ գովութիւնն է, Եւ իմ փրկութիւնը եղաւ. Նա իմ Աստուածն է. եւ ես կփառաւորեմ նորան. Նա իմ հօր Աստուածն է, եւ ես կբարձրացնեմ նորան։
Armenian Eastern Bible 1994
Տէրը ինձ համար ընդունելի օգնական եղաւ, նա ինձ համար փրկութիւն եղաւ։
Armenian NEA
Տերն իմ օգնականն է և հովանավորը, որ եղավ իմ փրկությունը։ Նա է իմ Աստվածը, նրան եմ փառաբանելու։ Իմ հոր Աստվածն է, նրան եմ մեծարելու։