Exodus 15:25 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Մովսէս Տէրոջը աղաղակեց ու Տէրը անոր փայտ մը ցուցուց, որ ջուրերուն մէջ դրածին պէս՝ ջուրերը անուշցան։ Հոն անոնց կարգ կանոն դրաւ եւ հոն փորձեց զանոնք
Armenian 2018
Մովսեսն աղաղակեց Տիրոջը, և Տերը նրան մի փայտ ցույց տվեց։ Մովսեսն այն գցեց ջրի մեջ, և ջուրը քաղցրահամ դարձավ։ Այստեղ Տերը նրանց օրենք ու դատաստան տվեց և այստեղ փորձեց նրանց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա Եհովային աղաղակեց. եւ Եհովան նորան մի փայտ ցոյց տուաւ, եւ նա գցեց ջրերի մէջ, եւ ջրերը անուշացան։ Այն տեղ նորանց կանոն եւ դատաստան դրաւ, եւ այնտեղ փորձեց նորանց,
Armenian Eastern Bible 1994
Մովսէսն աղաղակեց առ Աստուած. եւ Տէրը նրան մի փայտ ցոյց տուեց։ Մովսէսն այն նետեց ջրի մէջ, եւ ջուրը քաղցրահամ դարձաւ։
Armenian NEA
Մովսեսն աղաղակեց առ Աստված, և Տերը նրան մի փայտ ցույց տվեց։ Այն նետեց ջրի մեջ, և ջուրը քաղցրահամ դարձավ։ Այնտեղ Աստված ժողովրդին տվեց օրենք ու պատվիրաններ և այնտեղ էլ փորձության ենթարկեց նրան։