Exodus 17:5 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Տէրը ըսաւ Մովսէսին. «Ժողովուրդին առջեւ անցի՛ր ու Իսրայէլի ծերերը քեզի հետ ա՛ռ եւ քու գաւազանդ, որով գետը զարկիր, ձեռքդ առ ու գնա՛։
Armenian 2018
Տերն ասաց Մովսեսին. «Անցի՛ր ժողովրդի առաջ, վերցրո՛ւ քեզ հետ Իսրայելի ծերերից, ձեռքդ ա՛ռ քո գավազանը, որով հարվածեցիր գետին, և գնա՛։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ժողովրդի առաջն անցիր, եւ Իսրայէլի ծերերիցը քեզ հետ առ, եւ քո գաւազանը՝ որով գետը զարկիր, ձեռքդ առ եւ գնա։
Armenian Eastern Bible 1994
Տէրն ասաց Մովսէսին. «Գնա՛ ժողովրդի առջեւից, քեզ հետ վերցրո՛ւ ժողովրդի ծերերին, ձեռքդ ա՛ռ քո այն գաւազանը, որով
Armenian NEA
Եվ Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ ժողովրդի առջևից, քեզ հետ վերցրո՛ւ ժողովրդի ծերերին, ձեռքդ ա՛ռ քո այն գավազանը, որով հարվածեցիր գետին, և ճամփա՛ ընկիր։