Exodus 18:26 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ամէն ատեն անոնք կը դատէին ժողովուրդը. դժուար հարցը Մովսէսին կը ներկայացնէին, բայց պզտիկ բաները իրենք կը դատէին։
Armenian 2018
Ամբողջ ժամանակ սրանք էին դատում ժողովրդին։ Դժվար գործերը բերում էին Մովսեսին, իսկ բոլոր փոքր գործերը դատում էին իրենք։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ամեն ժամանակ նորանք էին դատում ժողովրդին. դժուար բանը Մովսէսին էին բերում, բայց ամեն փոքր բանը իրանք էին դատում։
Armenian Eastern Bible 1994
Նրանք կարեւոր գործերը յանձնում էին Մովսէսին, իսկ փոքր գործերը դատում էին իրենք։
Armenian NEA
Նրանք մշտապես դատում էին ժողովրդին։ Բայց կարևոր գործերը հանձնում էին Մովսեսին, իսկ թեթև գործերը իրենք էին դատում։