Exodus 2:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Տղուն քոյրը հեռուն կայնեցաւ, որպէս զի տեսնէ թէ ի՞նչ պիտի պատահի անոր։
Armenian 2018
Երեխայի քույրը կանգնել էր հեռվում, որպեսզի տեսնի, թե ինչ է պատահելու նրան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորա քոյրը կանգնեց հեռուանց, որ տեսնէ թէ ինչ կը պատահէ նորան։
Armenian Eastern Bible 1994
Մանկան քոյրը հեռուից հետեւում էր՝ տեսնելու համար, թէ ինչ կը պատահի նրան։
Armenian NEA
Մանկան քույրը հեռվից հետևում էր՝ տեսնելու, թե ի՛նչ է լինելու նրա հետ։