Exodus 2:5 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երբ Փարաւոնին աղջիկը գետը իջաւ լուացուելու՝ անոր աղախինները գետին եզերքը կը պտըտէին։ Երբ շամբին մէջտեղը տապանակը տեսաւ, իր աղախինը ղրկեց, որ բերաւ զանիկա։
Armenian 2018
Փարավոնի աղջիկն իջավ գետը՝ լվացվելու. նրա աղախինները ման էին գալիս գետի եզերքին։ Շամբերի մեջ տեսավ տապանակը և ուղարկեց իր ստրկուհուն, որ վերցնի այն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Փարաւօնի աղջիկն իջաւ գետը լուացուելու, եւ նորա աղախինները գետի եզերքին ման էին գալիս. եւ տեսաւ տապանակը շամբի մէջտեղը, եւ իր աղախնին ուղարկեց, որ առաւ նորան։
Armenian Eastern Bible 1994
Այդ ժամանակ էր, որ փարաւոնի դուստրն եկաւ գետում լողանալու, իսկ նրա նաժիշտները քայլում էին գետի ափով։ Ծանծաղուտի մէջ
Armenian NEA
Այդ ժամանակ փարավոնի դուստրն իջավ գետում լվացվելու։ Նրա նաժիշտները շրջում էին գետափին։ Նա, ծանծաղուտի մեջ տեսնելով զամբյուղը, ուղարկեց մի նաժիշտի՝ հանելու այն։