Exodus 20:5 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոնց երկրպագութիւն չընես ու զանոնք չպաշտես. վասն զի ես քու Տէր Աստուածդ նախանձոտ Աստուած եմ, որ կը հատուցանեմ հայրերուն անօրէնութիւնը որդիներուն, մինչեւ անոնց երրորդ ու չորրորդ ազգը՝ որ կ’ատեն զիս
Armenian 2018
Նրանց երկրպագություն չանես և չպաշտես նրանց, որովհետև ես՝ քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենության համար պատժում եմ որդիներին՝ մինչև նրանց երրորդ և չորրորդ սերունդը, որոնք ատում են ինձ,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորանց երկրպագութիւն չանես, եւ նորանց չպաշտես. որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ Աստուած եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ՝ մինչեւ նորանց երրորդ ու չորրորդ ազգը՝ որ ատում են ինձ։
Armenian Eastern Bible 1994
Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետեւ ե՛ս եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած. հայրերի մեղքերի համար
Armenian NEA
Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը, Աստված նախանձախնդիր, ես, որ հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ,