Exodus 21:6 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այն ատեն անոր տէրը դատաւորներուն պիտի տանի զանիկա եւ դրանը կամ դրանդիքներուն մօտեցնէ ու անոր տէրը անոր ականջը հերիւնով պիտի ծակէ եւ անիկա յաւիտեան ծառայ պիտի ըլլայ անոր։
Armenian 2018
այդ ժամանակ նրա տերը նրան պիտի տանի դատավորների մոտ, նրան մոտեցնի դռանը կամ դրանդիքին, հերյունով ծակի նրա ականջը, և նա հավիտյան ծառա լինի նրան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ նորա տէրը տանէ նորան դատաւորների մօտ եւ նորան մօտեցնէ դռանը կամ դրանդեացը. եւ նորա տէրը նորա ականջը հերիւնով ծակէ, եւ նա յաւիտեան ծառայ լինի նորան։
Armenian Eastern Bible 1994
այնուհետեւ բերի իր տան դռան սեմի մօտ, հերիւնով ծակի նրա ականջը, եւ նա նրան թող ծառայի ցմահ։
Armenian NEA
նրա տերը նրան թող կանգնեցնի Աստծու ատյանի առաջ, այնուհետև բերի իր տան դռան սեմի մոտ, հերյունով ծակի նրա ականջը, և նա թող ծառայի իրեն ցմահ։