Exodus 22:24 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Իմ բարկութիւնս պիտի բորբոքի ու ձեզ սրով պիտի մեռցնեմ եւ ձեր կիները որբեւարի ու ձեր տղաքները որբ պիտի ըլլան։
Armenian 2018
իմ բարկությունը կբորբոքվի, և ձեզ սրով կսպանեմ. ձեր կանայք որբևայրի, իսկ ձեր զավակները որբ կդառնան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ իմ բարկութիւնը կբորբոքուի եւ ձեզ սրով կմեռցնեմ. եւ ձեր կանայքը որբեւայրի՝ եւ ձեր որդիները որբ կլինին։
Armenian Eastern Bible 1994
սաստիկ կը բարկանամ, սրակոտոր կ՚անեմ ձեզ, ձեր կանայք կ՚այրիանան, իսկ ձեր զաւակները որբ կը դառնան։
Armenian NEA
Եթե արծաթ ես փոխ տալիս աղքատ մեկին, նեղը մի՛ գցիր նրան և տոկոսներ մի՛ պահանջիր նրանից։