Exodus 24:10 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ Իսրայէլի Աստուածը տեսան ու անոր ոտքերուն տակ շափիւղայով սալարկուածի պէս էր եւ պայծառութեամբ՝ բուն երկնքին պէս։
Armenian 2018
Նրանք տեսան Իսրայելի Աստծուն. նրա ոտքերի տակ շափյուղա աղյուսներով հարդարված հատակի պես և բուն երկնքի պես պայծառ էր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Իսրայէլի Աստուծոյն տեսան. եւ նորա ոտքերի տակը շափիւղայ աղիւսով յատակածի պէս եւ բուն երկնքի պէս պայծառ էր։
Armenian Eastern Bible 1994
եւ տեսան այն տեղը, ուր կանգնել էր Իսրայէլի Աստուածը։ Նրա կանգնած տեղը կարծես շափիւղայի աղիւսներով էր զարդարուած, եւ
Armenian NEA
և տեսան այն վայրը, որտեղ Իսրայելի Աստվածն էր։ Նրա ոտքերի տակ կարծես շափյուղայի աղյուսներով էր զարդարված և ջինջ երկնքի պես լուսավոր էր։