Exodus 26:19 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ տախտակներուն տակ քառասուն արծաթ խարիսխ շինէ՛։ Մէկ տախտակին տակ իր երկու ագուցիկ ծայրը անցընելու համար երկու խարիսխ եւ միւս տախտակին տակ իր երկու ծայրը անցընելու համար երկու խարիսխ պէտք է ըլլայ։
Armenian 2018
Այդ քսան շրջանակների տակ կդնես քառասուն արծաթե խարիսխներ. մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ նրա երկու ցցվածքների համար, և մյուս շրջանակի տակ՝ երկու խարիսխ նրա երկու ցցվածքների համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քառասուն արծաթի խարիսխ շինես քսան տախտակների տակ. մէկ տախտակի տակ երկու խարիսխ իր երկու սփռիչների համար եւ միւս տախտակի տակ երկու խարիսխ իր երկու սփռիչների համար։
Armenian Eastern Bible 1994
եւ այդ քսան մոյթերի համար կը պատրաստես քառասուն արծաթէ խարիսխներ. երկու խարիսխ՝ վրանի մի մոյթի երկու կողմերի համար
Armenian NEA
և այդ քսան մույթերի համար կպատրաստես արծաթե քառասուն խարիսխ. երկուական խարիսխ՝ յուրաքանչյուր մույթի համար։