Exodus 26:29 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ տախտակները ոսկիով պատէ՛ ու անոնց օղակները, այսինքն նիգերուն տեղերը, ոսկիէ շինէ՛։ Նիգերը ոսկիով պատէ՛։
Armenian 2018
Շրջանակները կպատես ոսկով և դրանց օղակները, այսինքն՝ նիգերի անցնելու տեղերը, կպատրաստես ոսկուց։ Նիգերը ոսկով կպատես։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ տախտակները ոսկով պատես, եւ նորանց օղակներն՝ այսինքն նիգերի անցնելու տեղերը ոսկուց շինես, եւ նիգերը ոսկով պատես։
Armenian Eastern Bible 1994
Մոյթերը կը պատես ոսկով։ Կը պատրաստես ոսկէ օղակներ, որոնց մէջ կը հագցնես նիգերը։ Նիգերը կը պատես ոսկով։
Armenian NEA
Մույթերը կպատես ոսկով։ Կպատրաստես ոսկե օղակներ, որոնց մեջ կհագցնես նիգերը։ Նիգերը կպատես ոսկով։