Exodus 26:33 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Վարագոյրը ճարմանդներէն վար կախէ՛ ու հոն վարագոյրին ներսի կողմը վկայութեան տապանակը բեր։ Վարագոյրը ձեզ պիտի բաժնէ սրբութիւնին ու սրբութիւն սրբութեանցին մէջտեղ։
Armenian 2018
Վարագույրը կկախես կեռիկներից և վկայության տապանակը կտանես այնտեղ՝ վարագույրի ներսի կողմը։ Վարագույրը ձեզ համար սրբությունը կբաժանի սրբությունների սրբությունից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ վարագոյրը ճարմանդների տակիցը կախես, եւ այնտեղ վարագոյրի ներսի կողմը տանես վկայութեան տապանակը. եւ վարագոյրը ձեզ համար բաժանէ սրբութիւնի եւ սրբութեանց սրբութիւնի մէջտեղը։
Armenian Eastern Bible 1994
Վկայութեան տապանակը կը տանես այնտեղ, վարագոյրի ներսի կողմը, եւ վարագոյրը ձեզ համար սրբութիւնը կ՚առանձնացնի
Armenian NEA
Վարագույրը կձգես մույթից մույթ։ Ուխտի տապանակը կտանես վարագույրից ներս, և վարագույրը սրբությունը կառանձնացնի Սրբություն սրբոցից։