Exodus 26:35 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Վարագոյրին դուրսիդին սեղանը ու սեղանին դէմ խորանին հարաւային կողմը՝ աշտանակը դի՛ր ու սեղանը հիւսիսային կողմը դի՛ր։
Armenian 2018
Սեղանը կդնես վարագույրի դրսի կողմը և աշտանակը՝ սեղանի դիմաց՝ վրանի հարավային կողմում. սեղանը կդնես հյուսիսային կողմում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ վարագոյրի դուրսի կողմումը սեղանը, եւ սեղանի դիմացը խորանի հարաւային կողմում աշտանակը դնես, եւ սեղանը հիւսիսային կողմումը դնես։
Armenian Eastern Bible 1994
Զոհասեղանը կը դնես վարագոյրի դրսի կողմը, իսկ աշտանակը՝ զոհասեղանի դիմաց, վրանի հարաւային կողմում։ Զոհասեղանը կը
Armenian NEA
Սեղանը կդնես վարագույրից դուրս, իսկ աշտանակը՝ սեղանի դիմաց՝ խորանի հարավային կողմում, մինչ սեղանը կդնես խորանի հյուսիսային կողմում։