Exodus 27:17 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Սրահին բոլորտիքի բոլոր սիւները արծաթապատ ու անոնց ճանկերը արծաթէ, իսկ խարիսխները՝ պղնձէ պէտք է ըլլան։
Armenian 2018
Սրահի չորս կողմի բոլոր սյուները՝ արծաթի հանգույցներով, դրանց կեռիկները՝ արծաթից, և դրանց խարիսխները պղնձից լինեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սրահի շուրջանակի եղած բոլոր սիւները արծաթի կարթերով եւ նորանց բեւեռները արծաթից՝ եւ նորանց խարիսխները պղնձից լինին։
Armenian Eastern Bible 1994
Բակի շրջակայ բոլոր մոյթերը արծաթապատ թող լինեն, դրանց խոյակները՝ արծաթից, դրանց խարիսխները՝ պղնձից։
Armenian NEA
Բակը շրջափակող բոլոր սյուներն արծաթապատ թող լինեն, դրանց խոյակները՝ արծաթից, դրանց խարիսխները՝ պղնձից։