Exodus 27:21 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ահարոնն ու անոր որդիները ժողովի խորանին մէջ՝ վկայութեանը առջեւի վարագոյրին դուրսիդին՝ իրիկուընէ մինչեւ առտու Տէրոջը առջեւ զայն վառելու հոգ տանին. ասիկա անոնց յաւիտենական կանոն ըլլայ իրենց սերունդին մէջ Իսրայէլի որդիներուն կողմանէ։
Armenian 2018
Ահարոնն ու նրա որդիները ժողովի վրանում՝ վկայության խորանի առջևի վարագույրի դրսի կողմում, երեկոյից մինչև առավոտ Տիրոջ առաջ վառած պիտի պահեն։ Դա Իսրայելի որդիների կողմից հաստատված հավիտենական կանոն լինի նրանց համար իրենց սերունդների մեջ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ահարօնը եւ նորա որդիները ժողովքի խորանումը վկայութեան առաջին վարագոյրի դրսի կողմումը իրիկուանից մինչեւ առաւօտ Եհովայի առաջին վառելու կարգադրեն նորան. սա նորանց համար յաւիտենական կանոն լինի իրանց ազգերի մէջ Իսրայէլի որդիների կողմանէ։
Armenian Eastern Bible 1994
որպէսզի մշտավառ ճրագ լինի վկայութեան խորանում, ուխտի վարագոյրից դուրս։ Եւ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչեւ
Armenian NEA
Վկայության խորանում՝ Ուխտի տապանակի վարագույրի դիմաց։ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչև առավոտ թող այն վառեն Տիրոջ առաջ։ Դա Իսրայելի որդիների կողմից կատարվելիք հավիտենական օրենք թող լինի սերնդեսերունդ»։