Exodus 28:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այն երկու քարերուն վրայ Իսրայէլի որդիներուն անունները ակունք բանողի գործով՝ այսինքն կնիք փորագրելու պէս փորագրէ, ոսկի խորշերու մէջ գամէ՛ զանոնք։
Armenian 2018
Այդ երկու քարերի վրա կփորագրես Իսրայելի որդիների անունները ակնագործի և կնիք քանդակողի արվեստով. դրանք կդնես ոսկե խորշերի մեջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ակնագործի արուեստով կնիք քանդակողի պէս փորագրես այն երկու քարերի վերայ Իսրայէլի որդիների անունները, շրջապատած ոսկի խորշերի մէջ դնես նորանց։
Armenian Eastern Bible 1994
Իսրայէլի որդիների անունները կը քանդակես երկու ակնաքարերի վրայ այնպէս, ինչպէս կնիքներն են քանդակում։ Դրանց շուրջը
Armenian NEA
Դա ակնագործների արվեստին վայել մի գործ պետք է լինի։ Իսրայելի որդիների անունները կքանդակես երկու ակնաքարերի վրա այնպես, ինչպես կնիքներն են քանդակում։ Դրանց շուրջը ոսկով կզարդարես։