Exodus 28:38 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անիկա Ահարոնին ճակատին վրայ թող ըլլայ, որպէս զի Իսրայէլի որդիներուն նուիրած բոլոր սուրբ ընծաներուն ոեւէ անօրէնութիւն Ահարոնը կրէ։ Միշտ իր ճակատին վրայ պէտք է ըլլայ, որպէս զի անոնք ընդունելի ըլլան Տէրոջը առջեւ։
Armenian 2018
Եվ Ահարոնի ճակատի վրա լինի, որպեսզի Ահարոնը կրի. Իսրայելի որդիների նվիրած բոլոր սուրբ ընծաների անօրենությունը միշտ իր ճակատի վրա լինի, որպեսզի նրանք ընդունելի լինեն Տիրոջ առաջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Ահարօնի ճակատի վերայ լինի, որ Ահարօնը կրէ. Իսրայէլի որդիների նուիրած բոլոր սուրբ ընծաների անօրէնութիւնը միշտ իր ճակատի վերայ լինի, որ նորանք ընդունելի լինին Եհովայի առաջին։
Armenian Eastern Bible 1994
Այն կ՚ամրացնես նրբահիւս կապոյտ ժապաւէնի վրայ։
Armenian NEA
Դա կկապես Ահարոնի գլխին դրվող խույրի ճակատին։ Ահարոնը թող իր վրա վերցնի այն բոլոր մեղքերը, որ Իսրայելի որդիները կգործեն սուրբ բաներ ընծայաբերելու ժամանակ։ Դա միշտ Ահարոնի ճակատին պետք է լինի, որպեսզի այդ ընծաները ընդունելի լինեն Տիրոջը։