Exodus 28:43 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնք Ահարոնին ու անոր որդիներուն վրայ պիտի ըլլան՝ երբ վկայութեան խորանը մտնեն, կամ երբ սեղանին մօտենան սրբարանին մէջ պաշտամունքի համար, որ չըլլայ թէ անօրէնութիւն կրեն ու մեռնին։ Ասիկա յաւիտենական կանոն մը ըլլայ իրեն ու իրմէ ետքը իր սերունդին։
Armenian 2018
Ահարոնն ու նրա որդիները թող հագնեն դրանք, երբ մտնեն ժողովի վրանը կամ երբ զոհասեղանին մոտենան՝ սրբարանում պաշտամունքի համար, և անօրենություն չկրեն, որպեսզի չմեռնեն։ Դա հավիտենական կանոն թող լինի Ահարոնի և նրանից հետո իր սերնդի համար»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Ահարօնի եւ նորա որդիների վերայ լինին երբոր ժողովքի խորանը մտնեն, կամ երբոր սեղանին մօտենան սրբարանումը պաշտելու համար, եւ անօրէնութիւն չկրեն որ չմեռնեն. սա յաւիտենական կանոն լինի նորա համար եւ նորանից յետոյ նորա սերունդի համար։
Armenian Eastern Bible 1994
Նրանց համար կտաւից անդրավարտիքներ կը պատրաստես, որպէսզի դրանք նրանց մէջքից մինչեւ սրունքները հասնելով՝ ծածկեն նրանց
Armenian NEA
Ահարոնն ու նրա որդիները թող հագնեն այն, երբ մտնեն Վկայության խորանը կամ երբ պաշտամունք կատարելու համար մոտենան սուրբ սեղանին։ Նրանք մեղք թող չգործեն, որպեսզի չմեռնեն։ Դա թող լինի հավիտենական օրենք իր և իրեն հաջորդող սերնդի համար»։