Exodus 3:13 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Մովսէս ըսաւ Աստուծոյ. «Երբ ես երթամ Իսրայէլի որդիներուն ու ըսեմ անոնց՝ ‘Ձեր հայրերուն Աստուածը զիս ձեզի ղրկեց’ եւ երբ ըսեն ինծի թէ՝ ‘Ի՞նչ է անոր անունը’, ի՞նչ ըսեմ անոնց»։
Armenian 2018
Մովսեսն ասաց Աստծուն. «Ահա ես գնում եմ Իսրայելի որդիների մոտ և կասեմ նրանց. “Ձեր հայրերի Աստվածն ինձ ուղարկել է ձեզ մոտ”։ Եվ եթե նրանք ինձ հարցնեն, թե ի՛նչ է նրա անունը, ես ի՞նչ պատասխան տամ նրանց»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Մովսէսն ասեց Աստուծոյն. Ահա ես գնում եմ Իսրայէլի որդիների մօտ, եւ կասեմ նորանց. Ձեր հայրերի Աստուածն ինձ ձեզ մօտ է ուղարկել. եւ երբոր ինձ ասեն. թէ Ի՞նչ է նորա անունը, ես ի՞նչ ասեմ նորանց։
Armenian Eastern Bible 1994
Մովսէսն ասաց Աստծուն. «Ես կը գնամ իսրայէլացիների մօտ ու նրանց կ՚ասեմ. «Ձեր հայրերի Աստուածն է առաքել ինձ ձեզ մօտ»։
Armenian NEA
Եվ Մովսեսն ասաց Աստծուն. «Ահա ես գնում եմ Իսրայելի որդիների մոտ ու ասում եմ նրանց. “Ձեր հայրերի Աստվածն ուղարկեց ինձ ձեզ մոտ”։ Եվ երբ ինձ հարցնեն, թե ի՛նչ է նրա անունը, ի՞նչ ասեմ նրանց»։