Exodus 30:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ երկու ոսկի օղակներ շինէ՛ անոր. պսակին տակէն՝ անոր երկու քովերը երկու կողմերէն շինէ՛, որպէս զի անոնք վերցուելու համար ձողերուն անցընելու տեղերը ըլլան։
Armenian 2018
Եվ նրա համար ոսկուց երկու օղակներ կշինես. շրջանակի տակից նրա երկու կողքերին երկու կողմի վրա կշինես, որպեսզի նրանցով այն բարձրացնելու համար ձողերն անցկացնելու տեղեր լինեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորա համար երկու ոսկի օղակներ շինես. պսակի տակիցը նորա երկու կողքերին երկու կողմերի վերայ շինես, որ նորանցով նորա վեր առնելու համար ձողերի անցկացնելու տեղերը լինին։
Armenian Eastern Bible 1994
Պսակի ներքեւի մասում, երկու կողմերին մաքուր ոսկուց երկուական օղակներ կը պատրաստես։
Armenian NEA
Երկու կողմերից մաքուր ոսկուց երկուական օղակներ կպատրաստես պսակից ներքև։ Դրանք կամրացնես նրա երկու անկյուններին, որպեսզի լծակները օղակների մեջ անցկացնելով՝ այն բարձրացվի։