Exodus 31:13 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
«Ըսէ՛ Իսրայէլի որդիներուն. Անշուշտ իմ շաբաթներս պիտի պահէք. վասն զի այս նշան մըն է իմ ու ձեր մէջտեղ եւ ձեր ազգերուն մէջ, որպէս զի գիտնաք թէ ձեզ սուրբ ընող Տէրը ես եմ։
Armenian 2018
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ՝ ասելով. “Անպատճառ պահե՛ք իմ շաբաթները, որովհետև ձեր սերունդների մեջ դա մի նշան է իմ ու ձեր միջև, որպեսզի գիտենաք, որ ես եմ ձեզ սրբագործող Տերը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ դու խօսիր Իսրայէլ որդիների հետ ասելով. Անպատճառ իմ շաբաթները պահէք. որովհետեւ սա մի նշան է իմ եւ ձեր մէջտեղը ձեր ազգերի մէջ, որ գիտենաք, թէ ես եմ Եհովան ձեզ սուրբ անողը։
Armenian Eastern Bible 1994
որովհետեւ դա ձեր սերնդի մէջ իմ ու ձեր միջեւ դրուած պայմանն է, որպէսզի ճանաչէք, թէ ե՛ս եմ ձեզ սրբագործող Տէրը։
Armenian NEA
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Զգո՛ւյշ եղեք, պահե՛ք իմ շաբաթները, որովհետև դա իմ ու ձեր միջև դրված նշանն է սերնդեսերունդ, որպեսզի ճանաչեք, որ ես Տերն եմ՝ ձեզ սրբագործողը։