Exodus 32:12 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ինչո՞ւ համար Եգիպտացիք խօսին ու ըսեն թէ՝ ‘Չարութեան համար հանեց զանոնք, որպէս զի լեռներուն մէջ մեռցնէ ու զանոնք երկրի երեսէն փճացնէ’։ Դարձի՛ր քու սաստիկ բարկութենէդ ու դադարէ այս չարիքը քու ժողովուրդիդ վրայ բերելէ ։
Armenian 2018
Ինչո՞ւ եգիպտացիները խոսեն և ասեն, թե չար մտադրությամբ դուրս հանեց նրանց, որպեսզի լեռների վրա սպանի և երկրի երեսից բնաջնջի նրանց։ Մեղմացրո՛ւ քո սաստիկ բարկությունը և վերացրո՛ւ այս չարիքը քո ժողովրդի վրայից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ինչո՞ւ համար Եգիպտացիք խօսեն եւ ասեն. թէ Չարութեան համար հանեց նորանց, որ սարերումը մեռցնէ նորանց եւ երկրի երեսիցը փչացնէ նորանց. դարձիր քո սաստիկ բարկութիւնիցը, եւ ետ առ այս չարիքը քո ժողովրդի վերայից։
Armenian Eastern Bible 1994
Այնպէս չլինի, որ եգիպտացիներն ասեն. «Չար մտադրութեամբ դուրս բերեց նրանց, որպէսզի լեռների վրայ կոտորի, երկրի երեսից
Armenian NEA
Այնպես չլինի, որ եգիպտացիները, որոնց միջից հանեցիր մեզ, ասեն. “Չար մտադրությամբ դուրս բերեց նրանց, որպեսզի լեռների վրա կոտորի և ջնջի նրանց երկրի երեսից”։ Մի՛ զայրացիր, հրաժարվի՛ր քո ժողովրդին չարիք պատճառելուց։