Exodus 32:20 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոնց շինած հորթը առաւ ու կրակով այրեց ու մանր փոշի ըրաւ եւ ջուրին վրայ ցանեց ու Իսրայէլի որդիներուն խմցուց։
Armenian 2018
Վերցրեց նրանց կերտած հորթը և կրակով այրեց ու մանրեց, մինչև որ փոշու վերածեց. ցանեց ջրի վրա և խմեցրեց Իսրայելի որդիներին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ առաւ նորանց շինած որթը եւ կրակով այրեց, եւ մանրեց մինչեւ որ փոշի արաւ, եւ ջրի վերայ ցանեց, եւ խմեցրեց Իսրայէլի որդիներին։
Armenian Eastern Bible 1994
Վերցնելով նրանց կերտած հորթը՝ Մովսէսը կրակը նետեց այն, ապա մանրեց, փոշու վերածեց, փոշին խառնեց ջրի մէջ ու տուեց
Armenian NEA
Եվ վերցնելով նրանց ստեղծած հորթը՝ այրեց կրակով, ապա մանրեց, փոշու վերածեց, փոշին խառնեց ջրին ու խմեցրեց Իսրայելի որդիներին։