Exodus 32:5 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ երբ Ահարոն տեսաւ ասիկա, անոր առջեւ սեղան մը շինեց։ Ահարոն յայտարարեց. «Վաղը տօն է Տէրոջը»։
Armenian 2018
Ահարոնը, տեսնելով այդ, զոհասեղան շինեց դրա առաջ։ Նա հայտարարեց՝ ասելով. «Վաղը տոն է Տիրոջ համար»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Ահարօնը տեսնելով նորա առաջին սեղան շինեց. եւ Ահարօնը կանչել տուաւ՝ ասելով. Էգուց տօն է Եհովայի համար։
Armenian Eastern Bible 1994
Երբ Ահարոնն այդ տեսաւ, կուռքի առաջ զոհասեղան շինեց։ Ահարոնը յայտարարեց. «Վաղը Տիրոջ տօնն է»։
Armenian NEA
Երբ Ահարոնն այդ տեսավ, նրա առաջ զոհասեղան շինեց։ Եվ Ահարոնը քարոզեց ու ասաց. «Վաղը Տիրոջ տոնն է»։