Exodus 33:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Երբ ժողովուրդը այս չար խօսքը լսեց, սուգ ըրաւ եւ մէ՛կը իր զարդը իր վրայ չդրաւ.
Armenian 2018
Ժողովուրդը լսեց այս խիստ խոսքերը և սուգ արեց, ու ոչ ոք իր զարդերը իր վրա չկրեց,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ժողովուրդը լսեց այս խիստ խօսքը եւ սուգ արին. եւ ոչ մէկն իր զարդն իր վերայ չդրաւ.
Armenian Eastern Bible 1994
Ժողովուրդը, լսելով այդ խիստ խօսքերը, մեծ սուգ արեց, սգաւորի զգեստներ հագաւ, ոչ ոք իր վրայ զարդ չկրեց։
Armenian NEA
Ժողովուրդը, լսելով այդ խիստ խոսքերը, մեծ սուգ արեց, և ոչ ոք իր վրա զարդ չկրեց։