Exodus 33:9 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Մովսէս խորանը մտածին պէս ամպի սիւնը կ’իջնէր ու խորանին դուռը կը կայնէր եւ Տէրը Մովսէսին հետ կը խօսէր։
Armenian 2018
Հենց որ Մովսեսը վրան էր մտնում, ամպի սյունն իջնում ու կանգնում էր վրանի մուտքի մոտ, և Տերը խոսում էր Մովսեսի հետ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ հէնց որ Մովսէսը խորանն էր մտնում՝ ամպի սիւնը իջնում էր. եւ խորանի դրանը կանգնում, եւ Եհովան Մովսէսի հետ խօսում էր։
Armenian Eastern Bible 1994
Երբ Մովսէսը մտնում էր վրանը, ամպի մի սիւն էր իջնում ու կանգնում վրանի դռան մօտ, եւ Տէրը խօսում էր Մովսէսի հետ։
Armenian NEA
Երբ Մովսեսը մտնում էր խորանը, ամպի մի սյուն էր իջնում ու կանգնում խորանի դռանը, և Տերը խոսում էր Մովսեսի հետ։